ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փողի ամենակուլ, մարդակործան ուժը. Ռուզաննա Պետրոսյան

Փողի ամենակուլ, մարդակործան ուժը. Ռուզաննա Պետրոսյան
29.07.2022 | 07:16

Հաճախ եմ մտածում՝ ի՞նչ է պատերազմը, ինչո՞ւ է իբր «մարդասեր» ու «բարոյական» հասարակություններում այն անընդհատ շարունակվում: Մարդկության ողջ պատմության ընթացքում գովերգվում է խաղաղությունը, մարդուն կյանքից զրկելը համարվում է աններելի մեղք, բայց արի ու տես, որ թանկարժեք կոստյում-փողկապներով, պարբերաբար եկեղեցի ու մեհյան այցելող, «աստվածավախ» պարոնայք, շարունակաբար կոտորում են մարդկանց՝ նյութական շահի համար:


Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, քաղաքականությունը՝ հարուստներին ավելի հարստացնելու գործողությունների շղթան:
Ինչո՞ւ մարդը չի կշտանում...
Արվեստն ու գրականությունը սնում են մարդկանց վեհի, բարոյականի, գեղեցիկի գաղափարներով, ո՞ր պահին է սատանան թափանցում խելացի ու կրթված մարդկանց ուղեղ, (իսկ մեծ արյունահեղությունները միշտ լավ կրթություն ու դաստիարակություն ստացածներն են կազմակերպում, անկիրթը շատ-շատ մեկ-երկուսին դանակահարի), ո՞ր պահից է ճեղքվածքն առաջանում, երբ մեկը որոշում է հարյուրավորների կամ հազարավորների կյանքը զոհել՝ սեփական շահի, փառասիրություն համար:


Ցավոք, կարդացածս գրքերում չկա հարցիս պատասխանը, գուցե, չունևորներիս է անհասկանալի փողի ամենակուլ, մարդակործան ուժը, իսկ դրա համն առածներն Աստծու ստեղծած մարդուց վերածվել են սատանայական գազանի, որն արդեն ոչնչի առաջ կանգ չի առնի:
Տխուր է ու բարդ:

Դիտվել է՝ 12834

Մեկնաբանություններ